1 նոյեմբերի 2012 - 18:29 AMT
Արգենտինայի խորհրդարանը հավանություն է տվել առաջարկին, որը թույլ է տալիս ընտրել 16 տարեկանից

Արգենտինայի խորհրդարանը հավանություն է տվել առաջարկին, որը թույլ է տալիս ընտրություններում քվեարկել 16 տարեկան քաղաքացիներին, հաղորդում են տեղի ԶԼՄ-ները:

Այդ առաջարկի համար քվեարկել են Պատգամավորների պալատի 131 անդամներ: Ավելի վաղ հոկտեմբերին փաստաթուղթը ստացել է Արգենտինայի Սենատի աջակցությունը:

Այդ փաստաթղթի համաձայն, Արգենտինայի 16-17 տ քաղաքացիներն այժմ ունեն քվեարկելու իրավունք, սակայն պարտավոր չեն անել դա: