1 նոյեմբերի 2012 - 18:07 AMT
Անրի Մատիսի կորած նկարը վաճառելու գործով երկու հոգի ազատազրկման է դատապարտվել

Կարակասի (Վենեսուելա) Ժամանակակից արվեստի թանգարանի Անրի Մատիսի կորած նկարը փորձել են վաճառել: BBC-ն հաղորդում է, որ 3 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ «Կարմիր տաբատով օդալիսկը» 1925թ. կտավը վաճառելու գործարքը փորձել են կատարել 46-ամյա Պեդրո Անտոնիո Մարսուելո Գուսմանը և 50-ամյա Մարիա Մարտա Էլիսա Օրնելաս Լասոն: Զույգը ձերբակալվել էր ԿՀՎ կոծկված գործողության ժամանակ այս տարվա հուլիսին Մայամիի հյուրանոցներից մեկում:

Գուսմանը 10 տարվա ազատազրկման է դատապարտվել գողացված կտավի փոխադրման և վաճառքի համար, Լասոն` 5: Դատավճիռն ուժի մեջ կմտնի 2013թ. հունվարին:

Այն, որ Կարակասի Ժամանակակից արվեստի թանգարանի Անրի Մատիսի կտավն օրիգինալը չէ, պարզ դարձավ 2003 թվականին, իսկ այս տարվա օգոստոսի 18-ին Վենեսուելայի մայրաքաղաքում կիսամերկ բողոքի ցույց էր կազմակերպվել հանուն Անրի Մատիսի կորած կտավի վերադարձի: Թանգարանի դիմաց կանայք` հագած միայն կարմիր լայն տաբատներ, պահանջում էին վերադարձնել ֆրանսիացի ֆովիստի «Կարմիր տաբատով օդալիսկը» կտավը, որը նրանք նմանակում էին իրենց տեսքով: 1925թ. ստեղծված նկարը ավելի քան 10 տարի առաջ փոխարինվել է կրկնօրինակով: