Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հունաստանի նորանշանակ դեսպան Իոաննիս Տաղիսը 1 նոյեմբերի 2012 - 18:41 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տաղիսը: Նախագահը շնորհավորել է դեսպանին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և հույս հայտնել, որ իր ակտիվ գործունեությամբ նա նշանակալի ներդրում կունենա երկու բարեկամ ժողովուրդների և պետությունների միջև հարաբերությունների առավել ամրապնդման գործում: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ հայ-հունական հարաբերությունները հիմնված են դարավոր ու պատմականորեն ձևավորված ավանդույթների վրա, և Հայաստանը շահագրգռված է այդ հարաբերությունների պահպանմամբ ու զարգացմամբ: Դեսպան Տաղիսը վստահեցրել է, որ ջանք չի խնայի պաշտոնավարման ընթացքում լավագույնս ծառայելու և իր կարողություններն ի սպաս դնելու՝ հանուն հայ և հույն ժողովուրդների բարեկամության, երկու պետությունների միջև կապերի առավել ամրապնդման: Դեսպանը նշել է, որ 2011թ. Նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Հունաստան, վերահաստատեց Հայաստանի և Հունաստանի միջև առկա ջերմ հարաբերություններն ու ամենատարբեր ոլորտներում փոխգործակցությունը զարգացնելու՝ կողմերի պատրաստակամությունը: Հանդիպման ավարտին Հանրապետության նախագահը հաջողություններ է մաղթել Հունաստանի դեսպանին՝ իր կարևոր առաքելությունն իրականացնելու գործում: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |