Շեքհար Կապուրը կպայքարի արգելքների դեմ, որոնք սպասում են նրան Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի նկարահանումների ժամանակ

Շեքհար Կապուրը կպայքարի արգելքների դեմ, որոնք սպասում են նրան Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի նկարահանումների ժամանակ

PanARMENIAN.Net - Անվանի հնդիկ ռեժիսոր Շեքհար Կապուրը որոշել է ֆիլմ նկարահանել Հայոց ցեղասպանության մասին: Ինչպես հաղորդում է հնդկական Zeenews-ը, նա Twitter-ի իր էջում գրել է, որ կմեկնի Հայաստան, որպեսզի ուսումնասիրի Հայոց ցեղասպանության թեման և հնարավոր է, ֆիլմ նկարահանի այդ պատմական փաստի մասին:

«Դա համաշխարհային պատմության մաս է և, կարծում եմ, ամենախայտառակ էջերից է»,- համոզված է Կապուրը: Ռեժիսորը գիտի, որ ֆիլմի ստեղծման ճանապարհին նրան սպասում են մեծ արգելքներ: «Ես պատրաստ եմ պայքարել և հավատում եմ հաղթանակին:

Ես չեմ հանձնվի»,- ընդգծել է ռեժիսորը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---