ԱՄՆ-ում «Սենդի» փոթորկի պատճառով ավելի քան 4,5 միլիոն սպառողներ մնում են առանց էլետրականության

ԱՄՆ-ում «Սենդի» փոթորկի պատճառով ավելի քան 4,5 միլիոն սպառողներ մնում են առանց էլետրականության

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում «Սենդի» փոթորկի պատճառով ավելի քան 4,5 միլիոն սպառողներ մնում են առանց էլեկտրականության: Ինչպես նշվում է երկրի էներգետիկայի նախարարության կայքում հրապարակված զեկույցում, առանց էլեկտրականության մնացած սպառողների թիվը 1,4 միլիոնով կրճատվել է: Վերջին տվյալներով, «Սենդիի» զոհ են դարձել ավելի քան 80 հոգի: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ժամանել է փոթորկից խիստ տուժած Նյու Ջերսի նահանգ՝ վնասի գնահատման համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---