Իվանիշվիլի. ՌԴ հետ հարաբերությունների վերականգնումը կապված է Վրաստանի տարածքային ամբողջականության հետ

Իվանիշվիլի. ՌԴ հետ հարաբերությունների վերականգնումը կապված է Վրաստանի տարածքային ամբողջականության հետ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը գտնվում է Վրաստանի տարածքային ամբողջականության հարցի հետ սերտ կապի մեջ: Նման հայտարարությամբ նոյեմբերի 1-ին հանդես է եկել Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին: Նոյեմբերի 1-ին նա հրամանագիր է ստորագրել Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով վարչապետի հատուկ ներկայացուցչի պաշտոնում փորձառու դիվանագետ Զուրաբ Աբաշիձեին նշանակելու մասին:

«Ինչ վերաբերվում է ռուս-վրացական դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանը, ապա դա չի կարող շուտ տեղի ունենալ, նույնիսկ եթե երկու երկրների կողմից ցուցաբերվի համապատասխան կամք, քանի որ դրա համար շատ ժամանակ է պետք»,- ասել է Իվանիշվիլին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---