Իսպանիայի իշխանությունները նախազգուշացրել են սպասվող վատ եղանակի մասին

Իսպանիայի իշխանությունները նախազգուշացրել են սպասվող վատ եղանակի մասին

PanARMENIAN.Net - Իսպանիայի իշխանությունները նախազգուշացրել են սպասվող վատ եղանակի մասին, որը վերաբերվում է արևմտյան Կանարյան կղզիներին, որտեղ սպասվում են հորդառատ տեղումներ և փոթորկային քամի:

Ինչպես հայտնում է Պետական օդերևութաբանական գործակալությունը, քամու արագությունը կարող է հասնել 90 կմ/ժ:

Որոշ նահանգներում վտանգի մակարդակը հասել է «դեղինի»: Տեներիֆում և Լա Պալմայում հայտարարվել է վտանգի «նարնջագույն» մակարդակ, հաղորդում է MIGnews-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---