2 նոյեմբերի 2012 - 09:56 AMT
Նյու Յորքի քաղաքապետն աջակցել է Բարաք Օբամայի թեկնածությանը

Նյու Յորքի քաղաքապետ, նախկին հանրապետական Մայքլ Բլումբերգն աջակցել է Բարաք Օբամայի թեկնածությանը 2012-ի նախագահական ընտրություններում: Նրա որոշման վրա ազդել են ամերիկյան նախագահի նվաճումները գլոբալ տաքացման դեմ պայքարում, հաղորդում է Ռոյթերսը: Դրա հետ մեկտեղ քաղաքապետը քննադատության է ենթարկել Օբամային: Նա, Բլումբերգի խոսքով, նախընտրում է :

Օբաման պատասխան հայտարարությունում շնորհակալություն է հայտնել Նյու Յորքի քաղաքապետին աջակցության համար, հաղորդում է ՌԲԿ-ն: