2 նոյեմբերի 2012 - 10:23 AMT
Նավթի համաշխարհային գները սակարկություններ տվյալներով փոխվել են տարբեր ուղղություններով

Նավթի համաշխարհային գները նոյեմբերի 1-ի սակարկությունների արդյունքներով ցուցադրել են խառը դինամիկա ԱՄՆ տնտեսական վիճակագրության լույս տեսնելու ֆոնին, վկայում են սակարկությունների տվյալները:Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0,85 դոլարով՝ մինչև մեկ բարելի համար 87,09 դոլար: Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթային խառնուրդի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,53 դոլարով՝ մինչև մեկ բարելի համար 108,17 դոլար:

ԱՄՆ-ում գործազրկության նպաստների սկզբնական հայտերի թիվը մեկ շաբաթում նվազել է 9 հազարով՝ կազմելով 363 հազար: