2 նոյեմբերի 2012 - 10:37 AMT
ՀԲ-ը հավանություն է տվել Մյանմային աղքատության դեմ պայքարի համար 80 մլն դոլար հատկացնելու որոշմանը

Համաշխարհային բանկը հավանություն է տվել Մյանմային աղքատության դեմ պայքարի համար 80 մլն դոլար հատկացնելու որոշմանը: Միջոցները կգնան գյուղատնտեսական շրջանների զարգացմանը, ասվում է կազմակերպության հաղորդագրությունում: Առաջիկա 18 ամիսներիին ՀԲ-ը կարող է հատկացնել ևս 165 մլն դոլար: «Ես ոգեշնչված եմ Մյանմայում բարեփոխումներով և կոչ եմ անում կառավարությանը շարունակել նման քաղաքականությունը»,- հայտարարել է ՀԲ ղեկակավր Ջին Են Կիմը:

Ծրագրի պայմաններով, 25 հազար դոլարի չափով գրանտները հատկացվելու են Մյանմայի բոլոր նահանգների գյուղերին: