2 նոյեմբերի 2012 - 10:46 AMT
«Ժողովուրդ». «Սթար» սուպերմարկետների ցանցը վաճառվում է

«Ժողովուրդ» թերթի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ «Սթար»-ի սեփականատեր Գևորգ Աֆանդյանը կուտակած պարտքերի պատճառով վաճառում է «Սթար» սուպերմարկետների ցանցը:

Իր նախորդ համարներում «Ժողովուրդ»-ը գրել է, որ ընկերության ունեցած ֆինանսական խնդիրների մասին խոսում են նաև «Սթար»-ի հետ համագործակցող մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ:

Հարցին, թե ինչքան պարտքի պատճառով է վաճառվում «Սթար»-ը, ընկերության մարքեթինգի և գովազդի բաժնի պետ Արսեն Մանասյանը պատասխանել է, որ նման բան չկա, և մատակարարների հետ նրանք աշխատում են հատուկ ծրագրով: «Սա անհեթեթություն է, շուկայի մակարդակի զրույցներ»:

Մինչդեռ թերթի աղբյուրները հավաստիացնում են, որ «Սթար»-ի կուտակած պարտքերը բավական մեծ են: