2 նոյեմբերի 2012 - 11:19 AMT
Ֆյոդոր Շչերբաչենկո. Յուրա Մովսիսյանի հաղթաթուղթը հզորությունն է և հիանալի ֆիզիկական պատրաստվածությունը

«Մորդովիայի» գլխավոր մարզիչ Ֆյոդոր Շչերբաչենկոն համեմատել Ռուսաստանի պրեմիեր-լիգայի լավագույն ռմբարկուներ Ալեքսանդր Կերժակովին, Դանիլո Նեկոյին և Յուրա Մովսիսյանին: «Գիտեք ինչում է Կերժակովի առավելությունը Նեկոյի և Մովսիսյանի հետ համեմատած: Նա հիանալի բացվում է, լավ է գնում փոխանցումների, վտանգավոր է հարձակումների ժամանակ: Բայց ավելի վատ է դրսևորում իրեն դեմ առ դեմ խաղում: Պաշտպաններն արդեն հասցրել են ուսումնասիրել նրա խաղաոճը: Մովսիսյանի հաղթաթուղթը նրա հզորությունն է և հիանալի ֆիզիակական պատրաստվածությունը: Դրա շնորհիվ նա ընդունակ է շրջանցել պաշտպանին և առաջ շարժվել: Նա ունի գոլային հոտառություն, լավ է խաղում վերևում, բայց նախընտրում է հարձակվել երկրորդ գծից»,- ասել է նա:

Շչերբաչենկոյի խոսքով, Մովսիսյանը և Նեկոն խաղային որակներով վաղուց արժանի են անցնել եվրոպական ակումբ. «Համոզված եմ, տղաների նկատմամբ հետաքրքրություն կա: Բայց նման գործում ամեն ինչ կախված է հրաժարագնից, ակումբի դիրքորոշումից»: