2 նոյեմբերի 2012 - 11:35 AMT
Սոչիում ընթանում է «Խաղաղություն և սպորտ» 6-րդ միջազգային համաժողովը

Սոչիում ընթանում է «Խաղաղություն և սպորտ» 6-րդ միջազգային համաժոովը Մոնակոյի իշխան Ալբերտ 2-րդի նախագահությամբ:

Առաջին անգան իր գոյության պատմության ընթացքում «Խաղաղություն և սպորտ» համաժողովը տեղի է ունենում Մոնակոյի սահմաններից դուրս: Սոչին՝ 2014-ի Օլիմպիական խաղերի մայրաքաղաքը, այս օրերին հավաքել է ավելի 500 պատվիրակների աշխարհի 70 երկրներից: Համաժողովին մասնակցում են Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի երկրների ղեկավարներ և սպորտի նախարարներ, համաշխարհային քաղաքական, գործնական և սպորտային վերնախավի ներկայացուցիչներ:

Սոչի է ժամանալ Միջազգային օլիմպիական հանձնաժողովի փոխնախագահ Թոմաս Բախը, Հոկեյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ռենե Ֆազելը, սպորտի հարցով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Վիլֆրիդ Լեմկեն:

Երեք օրերի ընթացքում համաժողովի մասնակիցները կքննարկեն ամենատարբեր թեմաներ: Մասնակիցներին միավորում է գլխավոր գաղափարը՝ որտեղ սպորտ, այնտեղ խաղաղություն: Բոլոր հյուրերը միասնական են իրենց կարծիքում. սպորտը կարող է անգնահատելի ավանդ ունենալ մոլորակի վրա խաղաղության գործընթացում, իսկ մարզական միջոցառումներն արդեն ազդում են միջէթնիկական հակամարտությունների լուծման վրա: