Հերձումը ցույց տվեց, որ Թուրքիայի նախկին նախագահ Օզալին թունավորել են

Հերձումը ցույց տվեց, որ Թուրքիայի նախկին նախագահ Օզալին թունավորել են

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախկին նախագահ Թուրգուտ Օզալի մասունքներից վերցված հյուսվածքների նմուշներում հայտնաբերվել են թունավորման ախտանիշներ, գրում է Bügün թերթը՝ Դատական փորձաքննության ինստիտուտում աղբյուրի վրա հղումով:

Ըստ թերթի, անալիզի վերցված նմուշներում հայտնաբերվել է ուժեղ թույնի՝ ստրիխնինի, որոշ քանակ, որն էլ մահվան պատճառ է դարձել:

Թուրքիայի դատախազությունը սեպտեմբերի կեսին անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեց Օզալի մարմնի արտաշիրիմման համար, չնայած նրան, որ ընտանիքը դեմ էր դրան, հայտնում է «Թրենդ» գործակալությունը:

Տարօրինակ հանգամանքներում 1993թ. վախճանված նախագահի մահվան պատճառների հետազոտումը կրկին վերսկսվեց նրա թունավորման մասին ասեկոսեների կապակցությամբ: Նրա մահվան պաշտոնական վարկածը մինչ օրս համարվում էր սրտամկանի անբավարարությունը: Սակայն հանգուցյալի այրին պնդում էր, որ նրա ամուսնուն թունավորել են: Օզալի թիմակիցները այդ վարկածը մերժում էին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---