Հայաստանում 120.000 աղանդավոր կա. Երիտասարադները օրենսդրական փոփոխություն են պահանջում

Հայաստանում 120.000 աղանդավոր կա. Երիտասարադները օրենսդրական փոփոխություն են պահանջում

PanARMENIAN.Net - «Տարբեր կրոնական կազմակերպությունների հավաքների ժամանակ անչապահաս երեխաներ կան : Վերահսկողություն չի իրականացվում և այդ կազմակերպությունների գործունեությունն ավելի ագրեսիվ է դառնում», - այսօր ասուլիսի ժամանակ ասաց Դանիել Պետրոսյանը :Նա և մի խումբ երիտասարդներ ստորագրահավաք են կազմակերպում` պետական կառույցների ուշադրությունը կրոնական կազմակերպությունների գործունեության վրա հավիրելու նպատակով : Օրենսդրական փոփոխություններ և խստացումներ են պահանջում :

Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության և վերականգնողության կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ամարյանը նպատակահարմար է համարում ոչ թե գործող օրենքում փոփոխությունները, այլ նոր օրենքի ընդունումը, որովհետև գործող օրենքը նույնիսկ չի սահմանում, թե ինչ է հոգեորսությունը:

«3 ամիս է դաշտում չէի, հիվանդանոցում էի, իսկ կրոնական կազմակերպությունները լուր տարածեցին, թե առել են Ամարյանին : Հիմա ես հերքում եմ այդ լուրերն ու հայտարարում, որ մեր կենտրոնը շարունակելու է իր գործունեությունը : Մանավանդ, որ ի տարբերություն մի քանի տարի առաջվա, ժողովուրդն արդեն գիտի նրանց մասին, երիտասարդությունը ոտքի է կանգնել », - ասաց Ալեքսանդր Ամարյանը:

Նրա տվյալներով (հղում կատարեց ԱՄՆ Պետդեպարտամենտին, այլ պետական կառույցների և իր ղեկավարած կենտրոնին) Հայաստանում կա 350.000 ոչ առաքելական եկեղեցու հետևորդ, որից 120.000-ը քայքայիչ աղանդների հետևորդ են :

«Քայքայիչ աղանդները փակ են, դուք` լրագրողներդ, ձեր փնտրած որևէ տեղեկությունը երբևէ ստացե՞լ եք նրանցից : Դրանք պետություն են պետության մեջ և գործիք արտասահմանի` իրենց ֆինանասների աղբյուրի ձեռքում, - ասաց Ալեքսանդր Ամարյանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---