2 նոյեմբերի 2012 - 14:04 AMT
Հալեպում դիպուկահարի գնդակից հայ է զոհվել

Հալեպում դիպուկահարի գնդակից հայ է զոհվել: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Նա տեղեկացրեց նաև, որ զոհվածը 1980 թ.-ին ծնված Ժորժե Կաբբանջյանն է: