Էրիսլենդի Լարա. Ես կստիպեմ Վանես Մարտիրոսյանին պատասխան տալ իր արտահայտությունների համար

Էրիսլենդի Լարա. Ես կստիպեմ Վանես Մարտիրոսյանին պատասխան տալ իր արտահայտությունների համար

PanARMENIAN.Net - Էրիսլենդի Լարան (Կուբա), որը նոյեմբերի 10-ին Լաս Վեգասում մենամարտ կանցկացնի Վանես Մարտիրոսյանի դեմ, ասել է, որ իր նպատակը միայն հաղթանակն է:

«Վանեսը մենամարտելու է միայն այն պատճառով, որ 2010 թվականից սկսած անհեթեթություններ է ասել: Ես մտադիր եմ ստիպել նրան վճարել իր արտահայտությունների համար»,-Լարային է մեջբերում fightnews.com.-ը:

Լարան ասել է, որ լավ մարզումներ է անցկացրել և պատրաստ է մենամարտել աշխարհի չեմպիոնների հետ, սակայն նրա ճանապարհին կանգնած է Մարտիրոսյանը:

Այս մենամարտի հաղթողը կդառնա WBC վարկածով առաջին միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի պարտադիր հավակնորդ: Այժմ այդ տիտղոսը պատկանում է մեքսիկացի Սաուլ Ալվարեսին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---