2 նոյեմբերի 2012 - 15:54 AMT
Հրանտ Բագրատյանը հրաժարվել է մեկնաբանել Դավիթ Շահնազարյանի հայտարարությունը

Հայաստանի նախկին վարչապետ, ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանի սկզբունքների մեջ չի մտնում քաղաքական գործիչների հայտարարությունների մեկնաբանումը: «Առաջինը, ես չեմ մեկնաբանում քաղաքական գործիչների հայտարարությունները, երկրոդը, ես երբեք չեմ խոսում այն քաղաքական ուժի մասին, որն իրեն ընդդիմադիր է հայտարարում»,-ասել է նա նոյեմբերի 2-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում՝ պատասխանելով լրագրողի խնդրանքին մեկնաբանել ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանի հայտարարությունն այն մասին, թե ՀԱԿ-ն այլևս գոյություն չունի որպես ինքնուրույն քաղաքական ուժ:

Հրանտ Բագրատյանը նշեց, որ նա նման սովորություն չունի, նույնիսկ եթե հակառակ կողմը «վատաբանել է» իրեն և իշխանություն չէ: «Ես չեմ ասում, թե այ դու թաքնված իշխանամետ ես և խաբում ես և այլն՝ դա սխալ է»,-ասել է նա: