2 նոյեմբերի 2012 - 18:21 AMT
Թուրքիան երեք պայման է առաջադրել Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման համար

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար Իսրայելը պետք է կատարի Անկարայի երեք պայմանները, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ուրբաթ օրը հաղորդում է Zaman թերթը:

«Թուրքիան չի հրաժարվի այդ պայմաններից: Թուրքիայի պայմաններ են՝ փոխհատուցման տրամադրում Թուրքիայի սպանված 9 քաղաքացիների ընտանիքներին, ներողություն Թուրքիայից և Գազայի հատվածի շրջափակման վերացում»,- ասել է Էրդողանը:

Վարչապետի խոսքով, որոշ երկրների առաջնորդներ, որոնք հանդես են գալիս որպես միջնորդ Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման մեջ, համոզում են Անկարային համաձայնվել երկու պայմանների հետ՝ ներողություն և փոխհատուցում, և մոռանալ Գազայի հատվածի մասին: