2 նոյեմբերի 2012 - 17:08 AMT
Սերժ Սարգսյանը երկու նոր օրենք է ստորագրել

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած երկու ՀՀ օրենքներ: Ինչպես տեղեկացնում է նախագահի մամլո գրասենյակը, Սերժ Սարգսյանը ստորագրել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված փախստականների համար կառուցված բնակարանները սեփականության իրավունքով փախստականներին հատկացնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքները: