2 նոյեմբերի 2012 - 18:34 AMT
Վրաստանի կառավարությունը կքննարկի վարչապետի կողմից նահանգապետերի նշանակման մասին օրինագիծը

Վրացական կառավարությունը ուրբաթ օրը նիստում կքննարկի շրջաններում ոչ թե նախագահի, այլ վարչապետի կողմից նահանգապետեր նշանակելու մասին օրինագիծը, լրագրողներին հաղորդել է տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարար Դավիթ Նարմանիան:

«Նահանգապետերը շրջաններում կառավարության ներկայացուցիչներ են, իրականացնոում են նախագծերի համակարգում, որոնք իրագործում են տարբեր նախարարությունները, ուստի նահանգապետերին պետք է նշանակի վարչապետը, այլ ոչ թե նախագահը»,- պարզաբանել է Նարմանիան:

Նշվել է նաև, որ այդ օրինագիծը չի ենթադրում սահմանադրական փոփոխություններ և կարող է ընդունվել խորհրդարանի կողմից ձայների մեծամասնությամբ, հաղորդում է «Ինտերֆաքսը»: