2 նոյեմբերի 2012 - 18:41 AMT
Թուրքիայի դատաբժշկական փորձաքննության վարչությունը հերքում է, որ նախկին նախագահին այն աշխարհ են ուղարկել

Թուրքիայի դատաբժշկական փորձաքննության վարչությունը հերքել է տեղեկատվությունը Թուրքիայի նախկին նախագահ Տուրգուտ Օզալին թունավորելու մասին: Այսօր նման հայտարարություն է կատարել գերատեսչության ղեկավար Հալյուկ Ինջեն «Բուղյուն» թերթում հոդվածից հետո, որում հայտարարվում է թունավորման փաստի մասին, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Հրատարակությունը, մեջբերելով դատաբժշկական փորձագետներին, պնդում է, որ անալիզի վերցված հյուսվածքներում հայտնաբերվել է ուժեղ գործող թույն ստրիխնինի հիման վրա: «Մենք նման նյութ չենք հայտնաբերել: Մենք փորձաքննության մասին հաշվետվութունը գլխավոր դատախազություն կուղարկենք հաջորդ ամիս»,- ասել է Ինջեն: