Բրազիլացի գիտնականներն օձի թույնից մաշկի քաղցկեղը բուժող սպիտակուց են արտազատել

Բրազիլացի գիտնականներն օձի թույնից մաշկի քաղցկեղը բուժող սպիտակուց են արտազատել

PanARMENIAN.Net - Բրազիլացի գիտնականները օձի թույնից արտազատել են մաշկի քաղցկեղը բուժող սպիտակուց: Այդ մասին հայտնել է իր կոմյունիկեում Բուտանտան պետական հետազոտական ինստիտուտը, որը գտնվում է Սան Պաուլու նահանգում:

Քրոմատինա սպիտակուցը փորձարկվել է մելանոմայով հիվանդ մկների վրա և արդյունքները բավականին հուսադրող են, նրանց կյանքի տևողությունը երկարել է, իսկ քաղցկեղային ուռուցքի աճը դանդաղել է:

Քրոմատինա սպիտակուցը կտրուկ ալերգիկ ռեակցիա չի առաջացնում, հեշտ է լուծվում ու արագ է դուրս բերվում օրգանիզմից, ասվում է կոմյունիկեում, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---