2 նոյեմբերի 2012 - 19:09 AMT
Ուելսից 32-ամյա մահմեդական կինը սպանել է տղային նրա համար, որ նա չի կարողացել անգիր անել Ղուրանը

Մեծ Բրիտանիայում դատավարություն է սկսվել կնոջ նկատմամբ, որը սպանել է որդուն նրա համար, որ նա չի կարողացել անգիր սովորել Ղուրանի տեքստը, հաղորդում է The Telegraph-ը:

32-ամյա Սառա Իֆը Ուելսի Քարդիֆ քաղաքից ծեծել է 7-ամյա որդուն նրա համար, որ նա չի կարողացել անգիր ասել Ղուրանի այն հատվածը, որը նա հրամայել էր որդուն սովորել: Ստացած վնասվածներից տղան մահացել է: Դրանից հետո կինն այրել է նրա մարմինը, որպեսզի ազատվի հանցանշանից:

Սառա Իգի խոսքով, նա և իր ամուսինը ցանկացել են, որպեսզի իրենց որդին դառնա հաֆիզ (մահմեդական, ով անգիր գիտի Ղուրանի ողջ տեքստը):