2 նոյեմբերի 2012 - 18:58 AMT
Հովիկ Աբրահամյանը համամիտ չէ Ռոբերտ Քոչարյանի հետ

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր անդրադարձավ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Վարդան Օսկանյանի գործով հայտարարությունը, որում մասնավորապես ասված էր.« Սա խորհրդարանի ինքնավարկաբեկման ցցուն դեպք է` երկրի վարկին հասցված բացասական հետևանքներով: Իսկ դա ամենևին էլ այն չէ, ինչի կարիքն այսօր Հայաստանն ունի:

Վարդան Օսկանյանը ամենահաջողակ նախարարներից էր եւ իշխանության փորձությանը դիմացած հայ քաղաքակական գործիչներից մեկն է»:

Ես համամիտ չեմ Ռոբերտ Քորաչյանին այն առումով, որ դա վարկաբեկում է մեր խորհրդարանը : Ես համոզված եմ, որ մենք տվել ենք հնարավորություն իրավապահ մարմիններին , որպեսզի իրենք իրականացնեն իրենց քննչական գործառույթները»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ նախագահը և հավելեց , որ, եթե մարդիկ արդար են, որևէ գործընթացում իրենք մտավախություն չունեն, և չի ուզում, որ «որոշ մարդիկ իրենց մտավախությունները չհաշվեն իրենց մտադրությունը»:

«Եթե որևէ մեկը՝ այդ թվում նաև Վարդան Օսկանյանը, գործում արդար է, ի՞նչ մտավախություն կա: Թող քննչական գործողութույնների ընթացքում պարզաբանի, որ ինքը արդար է, որևէ խնդիր չկա, որևէ քաղաքական խնդիր այստեղ չի եղել և չի լինելու»,- նշեց Հովիկ Աբրահամյանը: