Նիգերիացի զինվորականները Մայդուգուրի քաղաքում գնդակահարել են ավելի քան 40 հոգու

Նիգերիացի զինվորականները Մայդուգուրի քաղաքում գնդակահարել են ավելի քան 40 հոգու

PanARMENIAN.Net - Նիգերիացի զինվորականները երկրի հյուսիս-արևելքում գտնվող Մայդուգուրի քաղաքում գնդակահարել են ավելի քան 40 հոգու, հաղորդում է Ֆրանս Պրես գործակալությունը՝ մեջբերելով ականատեսներին: Զինծառայողները հակաահաբեչական միջոցառման ընթացքում ժամանել են Կալարի թաղամաս և ձերբակալել բազմաթիվ տեղի բնակիչների: Այնուհետև զինվորականները տարել են երիտասարդ տղամարդկանց և գնդակահարել նրանց:

Քաղաքային մզկիթներից մեկի իմամի խոսքով, սպանվել է 48 հոգի:

Նիգերիայի բանակի հրամանատարությունը հերքել է ավելի քան 40 հոգու գնդակահարելու մասին տվյալները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---