2 նոյեմբերի 2012 - 21:08 AMT
Սահակաշվիլին մտադիր չէ հեռանալ նախագահի պաշտոնից մինչև 2013-ի հոկտեմբերը

Միխայիլ Սահակշվիլին մտադիր չէ մինչև 2013-ի հոկտեմբերը հեռանալ Վրաստանի նախագահի պաշտոնից: Այդ մասին վկայում է նրա մամլո քարտուղար Մանանա Մանջգալաձեի հայտարարությունը: Հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Նրա նշել է, որ «երկրի սահմանադրության համաձայն, նախագահի լիազորությունների ժամկետը լրանում է նոր նախագահի ընտրություներից հետո, իսկ նոր նախագահական ընտրությունները կայանալու են 2013-ի հոկտեմբերին»:

Այդ մեկնաբանությունը դարձել է Սահակաշվիլու առաջին արձագանքն ի պատասխան վերջին օրերին հնչած հիշեցումների այն մասին, որ նրա նախագահական լիազորության ժամկետը լրանում է 2013-ի հունվարի 20-ին: