2 նոյեմբերի 2012 - 21:16 AMT
Էրդողանը հնարավոր է համարել թուրքական լիրայի հիման վրա արժութային միության ստեղծումը

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հնարավոր է համարել թուրքական լիրայի հիման վրա արժութային միության ստեղծումը, գրում է The Wall Street Journal-ը: Նրա խոսքով, Եվրամիության որոշ անդամներ խորհուրդ են տվել թուրքերին ստեղծել «լիրազոնա», և Էրդողանը համաձայնվել է այդ գաղափարի հետ:

«Կան ԵՄ մասնակիցներ, որոնք ասում են. «ես դեմ եմ եվրոյին, ես չեմ գնա եվրագոտի»: Նրանք նույնիսկ խորհուրդ են տվել մեզ չմտնել եվրագոտի, այլ ստեղծել թուրքական լիրայի գոտի: Ես ձեզ կասեմ, որ համաձայն եմ»,- ասել է Էրդողանը:

Սակայն վերլուծաբանները «լիրագոտու» գաղափարն իրատեսական չեն համարում: Դրան կարող են միանալ միայն Ադրբեջանը և Իրաքյան Քուրդիստանը, հաղորդում է Lenta.ru-ն: