2 նոյեմբերի 2012 - 22:05 AMT
Ինդոնեզիայի նախագահը կոչ է արել ներխուժել Սիրիա

BBC-ի ռուսական ծառայությունը հաղորդում է, որ Ինդոնեզիայի նախագահ Սուսիլո Բամբանգ Յուդոյոնոն կոչ է արել ներխուժել Սիրիա: Մեծ Բրիտանիա կատարած այցի ընթացքում Սուսիլոն հայտարարել է, որ անիմաստ է Սիրիա ուղարկել խաղաղապահների ևս մեկ առաքելություն:

Սիրիայում ավելի քան մեկուկես տարի չի դադարում հակամարտությունը, որին զոհ են դարձել 20-30 հազար մարդ: