«Հրապարակ». «Տաշիր Գրուպը» Հյուսիսային պողոտայում լայնամասշտաբ շինարարություն է սկսելու

«Հրապարակ». «Տաշիր Գրուպը» Հյուսիսային պողոտայում լայնամասշտաբ շինարարություն է սկսելու

PanARMENIAN.Net - «Հրապարակ» թերթը գրում է, որ լուրեր են պտտվում, թե շուտով Հյուսիսային պողոտայում լայնամասշտաբ շինարարություն է սկսվելու։ Ասում են՝ ավտոկայանատեղիների ներքևի հարկը շարունակելու է ծառայել որպես կանգառ այն վարորդների համար, ովքեր չեն ալարի և իրենց մեքենաները կկանգնեցնեն այնտեղ, իսկ վերևի հարկն ամբողջությամբ վերածվելու է խանութների։ Ըստ նախնական լուրերի, այս ծրագիրն իրականացնելու է «Տաշիր Գրուպը»։ Թերթն առաջիկայում կփորձի այս ծրագրի մանրամասները ներկայացնել։ Արդյոք հայերը կսիրե՞ն «ընդհատակյա» շոփինգը, թե ոչ՝ ցույց կտա ժամանակը։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---