«Ժողովուրդ». Կենտրոնական բանկի «ճնշմամբ» Վարդան Օսկանյանին հեռացրել են «Ամերիա» բանկի խորհրդի կազմից

«Ժողովուրդ». Կենտրոնական բանկի «ճնշմամբ» Վարդան Օսկանյանին հեռացրել են  «Ամերիա» բանկի  խորհրդի կազմից

PanARMENIAN.Net - «Ժողովուրդ»–ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը 2009թ. եղել է «Ամերիա» բանկի խորհրդի անդամ, սակայն Կենտրոնական բանկի «ճնշման» ներքո նրան հեռացրել են խորհրդի կազմից:

«Սիվիլիթաս» հիմնադրամը երեկ հայտարարություն տարածեց այն մասին, որ Վարդան Օսկանյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը սկսվել է 2009թ.–ից. «Այդ թվականին Վարդան Օսկանյանն ընտրվել էր Հայաստանի առևտրային բանկերից մեկի խորհրդի անդամ։ Բանկի մեծամասնական բաժնետերերին սնանկացման սպառնալիքով ստիպեցին Վարդան Օսկանյանին հանել խորհրդի անդամությունից,- գրում է «Ժողովուրդ»-ը:

«Լուրը փորձեցինք ճշտել «Ամերիա» բանկի PR և հաղորդակցությունների ղեկավար Էլմիրա Ադամյանից, որը մեր գրավոր հարցին պատասխանեց. «Ձեր տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»։ Մինչդեռ մեր աղբյուրները հակառակն են պնդում»,–ամփոփում է թերթը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---