3 նոյեմբերի 2012 - 11:18 AMT
Իսակովի պողոտային հարակից ձորակում դիակ են հայտնաբերել

Նոյեմբերի 3-ին` ժամը 00.08-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայի թիվ 18/10 շենքին (Ռազմական ոստիկանություն) հարակից ձորակում՝ ջրի մեջ, նկատվում է անձը չպարզված քաղաքացու դի, հայտնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման և հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը: Փրկարարները ջրից դուրս են բերել 1942 թ. Հ. Հովսեփյանի դին: