Տիրան Լոքմագյոզյան. Թուրքիան կարողանա, այսօր էլ կմտնի Սիրիա

Տիրան  Լոքմագյոզյան. Թուրքիան կարողանա, այսօր էլ կմտնի Սիրիա

PanARMENIAN.Net - Եթե Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարողանա, հենց այսօր էլ կմտնի Սիրիա: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ակոս» թերթի նախկին աշխատակից, Հրանտ Դինքի ընկեր Տիրան Լոքմագյոզյանը:

Նրա խոսքով, թուրքերի մեծ մասը չի ցանկանում, որ Թուրքիան մտնի Սիրիա, իսկ պետությունը մտածում է իր շահերի մասին: Ըստ Լոքմագյոզյանի, նույնը Իրաքի հարցում էր, քանի որ ԱՄՆ-ն ցանկանում էր, որ Թուրքիան էլ մտնի Իրաք: Սակայն Թուրքիան շատ ավելի մեծ հավակնություններ ուներ, և դա Ամերիկային ձեռնտու չէր:

Լոքմագյոզյանը գտնում է, որ Թուրքիան հավակնում է դառնալ տարածաշրջանի ղեկավար և իր շահերը թելադրել, մեծ գործունեություն ծավալել:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---