27 ապրիլի 2005 - 14:01 AMT
ԼԵՀԱՍՏԱՆԸ ԴՍՐՁԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ
Թուրքիայի խորհրդարանը որոշում է կայացրել, ըստ որի չեղյալ են հայտարարվում մայիսին կայանալիք հանդիպումները լեհ խորհրդարանականների հետ, հաղորդում է «Gazeta Wyborcza»: Այդ կերպ Թուրքիան իր բողոքն է հայտնում Լեհաստանի Սեյմի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ: Թուրքիայի խորհրդարանի նախագահ Բյուլենթ Արինջը նամակ է հղել Լեհաստանի խորհրդարան, որտեղ քննադատության է ենթարկել Լեհաստանի գործողությունները: Թուրքական կողմը որոշել է չեղյալ հայտարարել թուրք-լեհական բարեկամության խորհրդարանական խմբի մայիսին կայանալիք հանդիպումները, լեհական Սեյմի արտաքին գործերի հանձնաժողովի այցը, ինչպես նաեւ թուրքական խորհրդարանական պատվիրակության այցը Վարշավա: Արինջի խոսքերով, «թուրք ժողովուրդը խորապես վշատցած էր այն փաստի առնչությամբ, որ Առաջին աշխարհամարտի իրադարձությունները սուբյեկտիվորեն են գնահատվել Լեհաստանի բարեկամ պետության կողմից»: