
Հազիվ էր հասցրել ՀՀ 33-ամյա քաղաքացին Երևանից Նիժնի Նովգորոդ ժամանել, երբ նրա դեմ ավազակային հարձակում կատարվեց: Տուժածը բացատրեց ոստիկաններին, որ օդանավակայանում նրան դիմավորել է եղբայրը: Հետո նրանց է մոտեցել տաքսու վարորդը և առաջարկել է տուն հասցնել: Առաջարկված ծառայություններից եղբայրները հրաժարվել են, սակայն լեզվակռվի են բռնվել վարորդի հետ, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Դրանից հետո Հայաստանի բնակիչները նստել են իրենց մեքենան և դեպի տուն են գնացել: Մի փոքր առաջ գնալով, նրանք նկատել են, որ իրենց սև մեքենա է հետևում, որոշել են կանգնել: Հետապնդող մեքենայից 5 տաղամարդ է դուրս եկել բեյսբոլի մականներով: Հարձակվողների թվում եղել է հենց այն նույն տաքսու վարորդը, որի հետ նրանք վիճել էին:
Ոճրագործները երկու պայուսակ են գողացել, որտեղ եղել են անկողնային պարագաներ, կոնյակ, դրամ, ոսկյա իրեր, ինչպես նաև ավտոդողեր:
Հարուցվել է քրեական գործ: Հանցագործներին սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում և տուգանք՝ մոտ 1 մլն ռուբլի: