3 նոյեմբերի 2012 - 13:26 AMT
Եվրոպացի պաշտոնյաները հավանություն են տվել կոմերցիոն գենային թերապիային

Եվրոպացի պաշտոնյաներն առաջին անգամ են հավանություն տվել գենաթերապիայի կոմերցիոն կիրառմանը, որի միջոցով շտկվում է սխալը մարդու գենետիկ կոդում:

Եվրահանձնաժողովը թույլ է տվել հոլանդական մի ընկերության վաճառել մի հիվանդության բուժման համար նախատեսված դեղ, որը կարող է ազատել մարդուն ավելորդ ճարպից, հայտնում է Բի-բի-սին:

Glybera դեղամիջոցի կազմում կա վիրուս, որը վարակում է մկանային բջիջները վնասված գենի աշխատունակ պատճենով:

Առաջին երկիրը, որտեղ պաշտոնապես թույլտրավել է գենաթերապիայի կիրառումը, Չինաստանն էր: