3 նոյեմբերի 2012 - 14:02 AMT
Իրանում պատրաստվում են նշել Թեհրանում ԱՄՆ դեսպանատան գրավման 33-ամյակը

Իրանում պատրաստվում են նշել Թեհրանում ԱՄՆ դեսպանատան գրավման 33-ամյակը, հայտնում է PRESS TV-ն: Համաշխարհային իմպերիալիզմի դեմ պայքարի ազգային օրը Իրանի քաղաքների փողոցներով համաժողովրդական երթ կանցնի՝ նվիրված այդ իրադարձությանը:

Սակայն, քանի որ նոյեմբերի 4-ն այս տարի համընկավ կրոնական Հադիր Հոմ տոնակատարության հետ, նախանշված միջոցառումներն անցան ողջ երկրի տարածքում ուրբաթ օրը՝ նոյեմբերի 2-ին: