Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի ղեկավար է ընտրվել ԱԺ նախագահը

Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի ղեկավար է ընտրվել ԱԺ նախագահը

PanARMENIAN.Net - 2013-ին կայանալիք նախագահական ընտրություններում նախագահի ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը կղեկավարի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Այս մասին երեկ երեկոյան ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո հայտարարել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

ՀՀԿ-ի գործադիր մարմնի նիստը վարել է ՀՀԿ կուսակցության և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահն առաջարկել է, որ իր նախընտրական շտաբը ղեկավարի Հովիկ Աբրահամյանը: Գործադիր մարմինը համաձայնել է: ԱԺ նախագահը ՀՀԿ շտաբի ղեկավար է ընտրվել կուսակցության ԳՄ միաձայն որոշմամբ:

Ինչպես փոխանցել է Էդուարդ Շարմազանովը՝ նիստի ընթացքում քննարկվել են նաև ներկուսակցական՝ պատվիրակությունների ընտրության և կազմակերպչական հարցեր:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---