3 նոյեմբերի 2012 - 16:46 AMT
Պուտինը կուսումնասիրի Երուսաղեմի պատրիարքի նամակը Տիրոջ գերեզմանի տաճարին օգնելու մասին

Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հաղորդել է, որ Վլադիմիր Պուտինի աշխատակազմը կուսումնասիրի Երուսաղեմի պատրիարք Թեոֆիլ 3-րդի նամակը Տիրոջ գերեզմանի տաճարին օգնելու մասին խնդրանքով:

Օրերս Երուսաղեմի ջրամատակարարման ընկերությունը 9 մլն շեքելի՝ մոտ 2,4 մլն դոլար, հաշիվ է ներկայացրել և առանց նախազգուշացնելու արգելափակել հաշվարկային հաշիվը: