3 նոյեմբերի 2012 - 16:40 AMT
Մոսկվան Թբիլիսիից ակնկալում է կոնկրետ գործնական քայլեր հարաբերությունների կարգավորման համար

Մոսկվան Թբիլիսիից կոնկրետ քայլեր է սպասում հարաբերությունների կարգավորման համար, այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:

«Մենք, իհարկե, ուշադրություն ենք դարձնում ՌԴ հետ հարաբերությունները կարգավորելու ձգտման մասին Վրաստանի հայտարարություններին և համապատասխան կադրային փոփոխություններին, սակայն նոր վրացական կառավարությունից ամենից առաջ ակնկալում ենք կոնկրետ գործնական քայլեր»,- ասել է դիվանագետը: