3 նոյեմբերի 2012 - 17:37 AMT
Օբաման ևս մեկ տարով երկարացրել է Սուդանի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ևս մեկ տարով երկարացրել է Սուդանի դեմ քաղաքական և տնտեսական պատժամիջոցների գործողությունը, որոնք ընդունվել են 1997-ին:

Ինչպես հաղորդել է պետդեպարտամենտը, նման որոշում է ընդունվել կապված նրա հետ, որ Սուդանի կառավարության գործողությունները սպառնալիք են ներկայացնում տարաշաշրջանի անվտանգության համար:

Հարավային Կորդոֆան, Կապույտ Նեղոս և Դարֆուր նահանգներում չդադարող հակամարտությունները շարունակում են սպառնալ տարածաշրջանային կայունությանը: