3 նոյեմբերի 2012 - 17:51 AMT
Վրաստանի ԱԳ նախարար. Սահակաշվիլու տնօրինության տակ են գտնվում 5 նստավայրեր, 5 ուղղաթիռներ և 2 ինքնաթիռներ

Վրաստանի ԱԳՆ ղեկավար Նոդար Խադուրին հաղորդել է, որ Վրաստանի նախագահի տնօրինության տակ են գտնվում 5 նստավայրեր, 5 ուղղաթիռներ և 2 ինքնաթիռներ:

«Նման փոքր և աղքատ երկրի նախագահը չպետք է ունենա այդքան նստավայրեր, ուղղաթիռներ և ինքնաթիռներ, որոնք պահելու համար ծախսվում են բյուջետային գումարներ»,- հայտարարել է Խադուրին «Մաեստոր» հեռուստաընկերության եթերում:

Խադուրին հայտարարել է, որ նախագահը և նր աշխատակազմը պետք է «ձգեն գոտիները» և խնայողությամբ ծախսեն միջոցները: