3 նոյեմբերի 2012 - 17:51 AMT
Թուրքիան դեմ է իր ափամերձ ջրերում նավթի արդյունահանում սկսելու Կիպրոսի փորձերին

Կիպրոսի Հանրապետությունը նոյեմբերի 1-ին հայտարարել է այն մասին, որ մտադիր է համաձայնագիր կնքել ափամերձ և նավթային հանքավայրերի մշակման մասին իտալական ENI և կորեական KOGOS ընկերությունների հետ:

Սակայն Թուրքիան դեմ է իր ափամերձ ջրերում նավթի արդյունահանում սկսելու Կիպրոսի փորձերին և դրանք անվանում է «անօրինական»: Թուրքիայի իշխանությունները նաև սպառնում են սկսել սեփական արդյունահանումը Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ: