3 նոյեմբերի 2012 - 17:52 AMT
Լիբանանյան ԶԼՄ-ներ. Ֆրանսիայի նախագահը նոյեմբերի 4-ին կայցելի Լիբանան

Լիբանանյան ԶԼՄ-ները հաղորդում են այն մասին, որ նոյեմբերի 4-ին Բեյրութ կժամանի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

Այցելության նպատակն է բանակցություններ վարել Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանի հետ: Երկու երկրների առաջնորդները «խորհրդատվություններ կանցկացնեն Լիբանանում և տարածաշրջանում իրավիճակի մասին: Այցը կտևի ընդամենը երեք ժամ»:

Ֆրանսիայի նախագահն այնուհետև կայցելի Սաուդյան Արաբիա: