3 նոյեմբերի 2012 - 18:06 AMT
Պակիստանում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում մահացել են հինգ հոգի

Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Հայբեր Պախտունկվա նահանգում ականապատ մոտոցիկլով մահապարտ ահաբեկիչն առաջացրել է ՃՏՊ: Պայթյունի արդյունքում մահացել են հինգ հոգի, ներառյալ թալիբների հետ պայքարող ինքնապաշտպանության ջոկատի ղեկավար Ֆաթեհ Խանը:

Միջադեպը տեղի է ունեցել Բուներ քաղաքում` մեկ շաբաթվա ընթացքում դառնալով աշխարհազորայինների ջոկատների հրամանատարի վրա երրորդ մահափորձը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: