Տարածաշրջանի միակ անիմացիոն փառատոնը բացված է 3 նոյեմբերի 2012 - 18:08 AMT PanARMENIAN.Net - Այսօր` նոյեմբերի 3-ին, «Մոսկվա» կինոթատրոնում չորրորդ անգամ բացվեց տարածաշրջանի միակ անիմացիոն փառատոնը` «ՌեԱնիմանիան»: Բացման հանդիսավոր արարողությանը նախորդեց հովանոցներով ֆլեշմոբը: Փառատոնն այս տարի համագործակցում է «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի, «Այբ» ավագ դպրոցի, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի, ԹՈւՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի, Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի, «Նարեկացի» արվեստի միության հետ: Բացի բացման և փակման արարողություններից, բոլոր անիմացիոն ֆիլմերի ցուցադրությունը լինելու է անվճար բոլորի համար: Այս տարի փառատոնում ներկայացված է 400 անիմացիա` 42 երկրից: Ավանդական դարձած մրցութային ծրագրերին միացել է ևս մեկ` երաժշտական անվանակարգը: Փառատոնն այս տարի կնշի ռուսական անիմացիայի 100-ամյակը, ինչպես նաև անիմացիայի հայ երախտավոր Վլադիմիր Մայիլյանին նվիրված ծրագիր կներկայացնի: «ՌեԱնիմանիա» 4-րդ միջազգային փառատոնը կշարունակվի մինչև նոյեմբերի 9-ը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Կիրանցեցիները թույլ չեն տվել սահմանազատման աշխատանքներ տանել․ Սանոսյանն ասել է՝ իրենք չեն այդ սահմանը գծել՝ 1976–ին է գծվել «Ճանապարհը կառուցենք՝ ինքն իրենով կլինի անվտանգություն»,–ասել է Սանոսյանը Միրզոյանը Բերբոքին է ներկայացրել ՀՀ-Ադրբեջան կարգավորման վերջին զարգացումները Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային տնտեսական ծրագրերի, դրանցում ՀՀ ներգրավվածության հարցերի շուրջ Դեսպան․ Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է հայկական կողմի հստակ առաջարկներին Նա նշել է, որ Չաբահար նավահանգիստը համատեղ զարգացվում է Հնդկաստանի և Իրանի կողմից ԵՄ-ն ողջունել է առաջընթացը ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ուղղությամբ ԵՄ-ն կոչ է արել վճռական քայլեր ձեռնարկել չլուծված երկկողմ այլ հարցերի կարգավորման համար |