28 ապրիլի 2005 - 09:51 AMT
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԵՐԳ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ ՏՈԲՈԼՍԿՈՒՄ
«Մշակույթների երկխոսություն» համերգը, նվիրված Հայոց ցեղասպանության 90-ամյակին, տեղի է ունեցել Տոբոլսկում, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը: Միջոցառման անցկացման նախաձեռնողը թերթի ներկայացուցիչն է Տյումենի մարզում, Տոբոլսկ քաղաքի երիտասարդական խորհրդարանի նախագահ Հակոբ Ասլոյանը: Համերգին մասնակցել են տարբեր ազգությունների ներկայացուցիչներ, որոնք բնակվում են քաղաքում: Համերգը հատկանշական էր այնքանով, որ տարբեր ազգերի ներկայացուցիչներ հանդես են եկել հայերեն լեզվով: Այդպես, հայտնի թաթար երգիչներ եւ երգահաններ եղբայրներ Խասան եւ Խուսաին Արանգուլովները երգել են «Մանուշակ» երգը, իսկ ռուսական ազգագրական «Շեյփ-բալետ» կոլեկտիվը բարձր մասնագիտական մակարդակով կատարել են հայկական ժողովրդական պար: