3 նոյեմբերի 2012 - 18:48 AMT
Սերժ Սարգսյանն արձագանքել է Հանրային Խորհրդի գաղափարին

Մոտ մեկ ամիս առաջ հանրային խորհուրդը քննարկումների արդյունքում ստեղծված հայկական հեռուստաեթերի բարեփոխումների հետ կապված փաթեթ, որը պարունակում էր հեռուստաեթերի մաքրման առաջարկներ ներկասյացվեց նախագահ Սերժ Սարգսյանին: Այս մասին այսօր լրագրողներին տեցեկացրեց հանրային խորհրդի անդամ Հովիկ Մուսայելյանը, ով նոր էր դուրս եկել երկրի նախագահ Սերժ Սարգսյանին հետ՝ Հանրային խորհրդի անդամների մասնակցությամբ քննարկումից :

Նա նշեց, որ առաջարկների փաթեթը մինչ Սերժ Սարգսյանին ներկացնելը արժանացել է լայն քննարոկումների, որոնց մասնակցել են, ինչպես հանրային հեռուստաընկերության ներկայացուցիչներ՝ այնպես էլ մասնավոր հեռուստաընկերությունների ներկայացուցիչներ: Քննարկումների արդյունքում եթերի կարգավորման առաջարկներում հիմնական ասպեկտը դրվել է հանրային հեռուստաընկերության և Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի վրա՝ առանձնացրեց Հանրային Խորհրդի անդամը : Մեր հիմնական նպատակն է եղել ապագայում ստեցծել մի այնպիսի իրավիճակ մի այնպիսի միջավայր, որ անճաշակ, գռեհիկ, ագրեսիվ հեռուստաարտադրանք եթեր մտցնելիս լինի անմրցունակ և հեռուստաընկերություններն իրենք ինքնակագավորման մեխանիզմներ օգտագործելով կարողանան հասնել դրական, պոզիտիվ տեղաշարժ լինեն հեռուստաեթերում,- շեշտեց Հովիկ Մուսայելյանը և ընդգծեց, որ նախագահ Սերժ Սորժ Սարգսյանն արձաքանքել է Հանրային խորհրդի առաջարկություններին , Նախագահն այսօր արձագանքեց աշխատանքային խումբ ստեղծելու գաղափարին :Հանձնարարեց, որ այդ աշխատանքային խումբը ստեղծվի, - նշեց Հովիկ Մուսայելյանը:

Նշենք նաև, որ այսօր նախագահականում տեղի է ունեցել ՀՀ-ում քաղաքացիկան հասարակության կազմակերպությունների զարգացման ռազմավարության հայեցակարգի և Արարատյան հարթավայրում ավանդական հոսքային ձկնաբուծական համակարգերից կիսափակ ջրոգտագործման համակարգերի անցման վերաբերյալ քննարկումներ: