3 նոյեմբերի 2012 - 19:01 AMT
«Ժառանգության» կուսակցությունը կառավարությանն է ներկայացրել իր առաջարկները

Այսօր «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը,գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը, ԱԺ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը մասնակցել են Կառավարությասն կոռուպցիայի դեմ պայքարի հարցերին նվիրված քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների խորհրդակցությանը, որը հրավիրել էր ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանը: Այս մասին PanARMENIAN.Net-ին է փոխոնցնում «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունը: «Ժառանգության» ներկայացուցիչները ներկայացրել են կուսակցության տեսակետները խնդրի առնչությամբ: Արմեն Մարտիրոսյանը ՀՀ վարչապետին է փոխանցել «Ժառանգության» հակակոռուպցիոն առաջարկների 26 յետից բաղկացած փաթեթը:

Հիշեցնենք, որ այսօր Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ: Նիստին մասնակցել են ՀՀ Ազգային Ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը, «Ժառանգություն», «Օրինաց Երկիր», ՀՅԴ կուսակցություների, ինչպես նաև հասարակական և միջազգային մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ: