4 նոյեմբերի 2012 - 16:20 AMT
Հայաստանը Նիժնի Նովգորոդում կմասնակցի սպորտային պարահանդեսային պարերի միջազգային մրցաշարի

«Դինամոյի գավաթ» սպորտային պարահանդեսային պարերի 5-րդ միջազգային մրցաշարը տեղի կունենա Նիժնի Նովգորոդում նոյեմբերի 10-11-ը:

Ինչպես հաղորդում է ՌԻԱ «Վրեմյա Ն»-ը, մրցաշարի շրջանակներում տեղի կունենան Պրիվոլժյան դաշնային շրջանի պաշտոնական առաջնություն «14-15 տարեկան պատանիներ» կարգում և WDSF Open Standard & Latin դասի երկու մրցաշարեր:

Այս տարի մրցաշարին կմասնակցեն աշխարհի 12 երկրների ներկայացուցիչներ՝ Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Իտալիա, Նիդերլանդներ, Բոսնիա և Հերցեգովինա, Կանադա, Լատվիա, Լիտվա, Ուկրաինա, Չեխիա, Բելառուս և Հայաստան:

Մրցաշարտ վառ իրադարձություն է Նիժնի Նովգորոդի մշակութային և սպորտային կյանքում, ինչը հաստատվում է հանդիսատեսի մեծ քանակությամբ: